ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպել եւ քննարկել են Գորիս-Կապան ավտոճանապարհի փակման եւ վերջին օրերի մյուս իրադարձությունների հարցը: Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերի առթիվ:
Միրզոյանն ու Կոպիրկինը նաեւ քննարկել են ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը: