Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ։