Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան` 22:00-23:00-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասներ չեն հասցվել։
Չիթչյանը նշել է, որ թշնամին կրակել է հրաձգային զինատեսակներից։ Թիրախում եղել են ե՛ւ դիրքերը, ե՛ւ բնակավայրը։
Կութը տեղակայված է Գեղարքունիքի մարզի հարավ-արեւելքում։ Հարավից եւ հարավ-արեւելքից սահմանակից է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շահումյանի շրջանին։ Բնակավայրի հյուսիս-արեւմուտքում է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը։