Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման համար նախատեսված շինարարական տեխնիկայի, շինանյութերի եւ սննդամթերքի անվտանգ տեղաշարժը՝ ուղեկցելով մոտ 50 ավտոմոբիլային տեխնիկայից կազմված շարասյունը Շուշի-Կարմիր Շուկա եւ հակառակ երթուղիներով:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ավտոշարասյան անվտանգությունն ապահովել է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը: