Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Փրկարարներն աճյունը տեղափոխել են Ստեփանակերտ։ Զոհվածի ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել եւ տարհանվել է 1652 աճյուն։