Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժումը Քաբուլի բնակիչներին կրկին զգուշացրել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նրանք պետք է հանձնեն իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը եւ վերադարձնել պետությանը պատկանող ավտոմեքենաները։
Թալիբներն առաջին անգամ պահանջով էին դիմել նաեւ օգոստոսի 18-ին:
Զենքն ինքնակամ հանձնելուց հրաժարվող քաղաքացիներին զինյալները խոստացել են պատժել օրենքի ամբողջ խստությամբ։