Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաեւ Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, որոնք այդ երկրում երկար տարիներ շարունակ աջակցել են Լոնդոնի ռազմական գործողությունների իրականացմանը:
Դեսպանը նշել է, որ օգոստոսի 13-ից ի վեր Մեծ Բրիտանիան Աֆղանստանից տարհանել է շուրջ 15 հազար քաղաքացիական անձանց եւ 1000 բրիտանացի զինծառայողի:
«Գործողությունների այս փուլն ավարտվել է, սակայն չենք մոռացել երկիրը լքել ցանկացող մարդկանց եւ մեր ուժերի ներածին չափով ձգտում ենք օգնել նրանց: Մենք նաեւ չենք մոռացել խաղաղության ու անվտանգության մեջ ապրելու արժանի Աֆղանստանի խիզախ ժողովրդին»,- տեսաուղերձում ընդգծել է դեսպան Բրիստոուն: