Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 28-ին՝ 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ խախտելով հրադադարը, ու թիրախային կրակ բացել Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ:
Ադրբեջանցիների արձակած կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: