Ըստ ամերիկյան Journal of Experimental Psychology: General գիտահանրամատչելի հանդեսի՝ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե ինչու է մեղեդին մտնում մարդու գլուխն ու դուրս չի գալիս։ Հետազոտողների խմբի աշխատանքը հրապարակվել է հանդեսում։
Փորձի համար ընտրված մի խումբ մարդիկ սկզբում պարզապես երաժշտություն են լսել։ Մեկ շաբաթ անց խումբը նույն երաժշտությամբ ֆիլմից հատվածներ է դիտել։ Այնուհետեւ ֆիլմերը դրել են առանց սաունդթրեքի։ Երկու դեպքում էլ մարդկանց խնդրել են հնարավորինս շատ մանրամասներ վերհիշել։
Եզրափակիչ փուլում փորձարկվողներին լսած երաժշտության ու ֆիլմի դրվագների մասին հարցեր են տվել:
Գիտնականները պարզել են, որ մեղեդին, իբրեւ կանոն, հեշտ հիշվող երաժշտական ստեղծագործություն է։ 7,7%-ը գործիքային կատարումներ են, մինչդեռ 73,7%-ի դեպքերում հիշվող ստեղծագործությունները տեքստով երգերն են։
Պարզվել է նաեւ` որքան ավելի «կպչուն» է երաժշտությունը, այնքան լավ է այն նույնացվում ավելի վաղ տեսած դրվագների հետ, եւ այնքան խորությամբ են մարդիկ հիշում մանրամասներն ու ամբողջ տեսաշարը։
Գիտափորձից պարզվել է, որ փոփ երգը, գովազդային երաժշտությունը, պատահական լսած ռինգթոնը, Մորգենշտերնի ստեղծագործությունը ուղեղը հեղեղում են հիշողության համար կպչուն մեղեդիներով:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կպչուն մեղեդի հիշելու մեխանիզմն օգնում է ամրապնդելու ընդհանուր հիշողությունը եւ մտաբերելու ավելի վաղ կատարված դեպքերի մանրամասները։