Ղազախստանի Սեմիպալատինսկ փորձատեղամասի փակման 30-ամյակը լրացավ օգոստոսի 29-ին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 1991-ի օգոստոսի 29-ին ստորագրեց միջուկային փորձադաշտը փակելու մասին հրամանագիրը:
Խորհրդային Միությունը 40 տարի շարունակ այդ տարածքն օգտագործել է հարյուրավոր մթնոլորտային եւ ստորգետնյա միջուկային փորձարկումների համար:
Տեղի բնակիչներն առ այսօր տառապում են ճառագայթման հետեւանքներից: Փորձադաշտում իրականացված պայթյունների հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 1 միլիոն մարդ է տուժել:
Փորձադաշտը հայտնի է նաեւ «Պոլիգոն» անվամբ, որը հաջորդ տարիներին դարձավ միջուկային նյութերի ապահովման եւ մաքսանենգության դեմ պայքարում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ղազախստանի սերտ համագործակցության կենտրոնը: