Ռուս խաղաղապահները Արցախում մարտական պատրաստության ծրագրային պարապմունքի շրջանակում պայմանական հակառակորդի անօդաչու ավիացիայի կիրառմամբ հնարավոր խախտումների կանխարգելման եւ դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ զորավարժանք են անցկացրել:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրերում։ Խաղաղապահները մշակել են մարտավարական նոր հնարքներ եւ գործողություններ խաղաղապահների հենակետի վրա հնարավոր հարձակման գործողությունները կանխելու ուղղությամբ:
Պարապմունքների անցկացման առանձնահատկությունը դիտորդական կետի պատասխանատվության գոտում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման առաջադրանքների կատարումն է՝ փակ կապի ուղիներով ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման կետին տեղեկատվության փոխանցմամբ: