Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր՝ օգոստոսի 30-ին, Շուշիում 18-րդ դարի բանաստեղծ Վագիֆի օրերի միջոցառման բացմանը հայտարարել է, որ քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ է: Նա նշել է, որ հատակագիծը մանրամասնորեն եւ հրաշալի է կազմված:
Ալիեւը մանրամասնել է, որ առաջին փուլում կկառուցվի երեք-չորս հարկանի 25 շենք: Շուշիի նոր բնակելի տարածքում կլինի վեց թաղամաս, որտեղ կբնակվի ավելի քան 2000 մարդ:
Ըստ նրա՝ հատակագծով նախատեսվում է պահպանել «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք» Շուշիի բոլոր պատմական շենքերը: