ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը եւ նրա օգնականը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դեսպան Ֆան Յունին տեղեկացրել է տարածաշրջանային իրադրության մասին եւ ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները:
Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական եւ այլ ոլորտներում: Քննարկվել է նաեւ պաշտպանական բնագավառում համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը: