Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռ: Դեռեւս հայտնի չէ՝ որ ուժերն են արձակել այդ հրթիռները:
Միացյալ Նահանգների անօդաչուները երկու հարված են հասցրել «Իսլամական պետության» հետ կապված զինյալների հենակետերին օգոստոսի 26-ի ահաբեկչական գրոհից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» կառույցը: Գրոհի հետեւանքով զոհվել են մոտ 170 աֆղանստանցի խաղաղ բնակիչ եւ 13 ամերիկացի զինծառայող:
Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով արդեն տարհանվել է ավելի քան 117 հազար օտարերկրացի եւ աֆղանստանցի:
ԱՄՆ-ը հրթիռակոծել է
Քաբուլում այսօր հնչած պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 4-ը՝ երեխա: Եւս 4 անձ վնասվածքներ է ստացել։ Պայթյունի հետեւանքով ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, տուն է փլվել։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ հրթիռակոծվել է Քաբուլի օդանավակայանից ոչ հեռու գտնվող տներից մեկը։ Լրատվամիջոցները նշել են, որ հրթիռակոծել է ԱՄՆ-ը, հրթիռի թիրախն էլ մահապարտներ տեղափոխող մեքենան է եղել։