ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Քենեթ ՄըքՔենզին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերջին ամերիկացի զինծառայողը լքեց Աֆղանստանը, եւ տարհանման գործընթացն ավարտված է:
ԱՄՆ վերջին ռազմական ինքնաթիռով Աֆղանստանը լքած պաշտոնյաների թվում են Քաբուլում ամերիկյան զորքերի հրամանատար Քրիս Դոնահյուն եւ Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին՝ 17 օրում ավելի քան 120 հազար մարդու տարհանման աննախադեպ գործողությունն իրականացնելու համար:
«Թալիբան»-ը, Աֆղանստանից օտարերկրյա զինվորականների եւ դիվանագետների դուրսբերման համար ժամանակ էր տվել մինչեւ օգոստոսի 31-ը: