Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին իրավիճակի սրմամբ եւ նոր բռնություններով: Հայաստանի վարչապետին վերընտրվելու առթիվ հղած ուղերձում հավաստիացրել է, որ Ավստրիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում վստահության կառուցման գործընթացին:
Ըստ ՀՀ Կառավարության` Սեբաստիան Կուրցը նաեւ նշել է, որ ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության համատեքստում, եւ ակնկալում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում նաեւ տնտեսական ոլորտում: