Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15 հազար անձի համար:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է: Առաջիկա օրերին երկրորդ չափաքանակին սպասողները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու:
Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 275138 պատվաստում։