Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից երեք եւ ավելի երեխա, ինչպես նաեւ նորածին ունեցող ընտանիքների համար ուժի մեջ կմտնի հիպոթեքային վարկերի տոկոսների համաֆինանսավորման ծրագիրը:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Թուրնավան ընդգծել է, որ կյանքի պայմանները բարելավել ու բնակարան գնել ցանկացող ընտանիքները սեպտեմբերի 1-ից հետո կարող են դիմել բանկերին՝ օգտվելու համար տոկոսների համաֆինանսավորման այդ ծրագրից:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նաեւ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակում հայտարարված որոշումները: Մասնավորապես, երկրի զարգացման 10-ամյա ծրագրով «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը կօգնի ավելի քան 2000 ընկերությունների արտահանման իրականացման գործում: