Անձնագրային եւ վիզաների վարչությունից հայտնել են, որ նոր անձնագիր ստանալու համար դիմողները պետք է սպասեն 1 ամիս:
Ոստիկանությունը, արձագանքելով խնդրի վերաբերյալ վերջին շրջանում քաղաքացիների ահազանգերին, պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով` անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետում`գանձվող վճարի դիմաց: