ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։
Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում բազմիցս մեղադրել է Հայաստանին խաղաղության պայմանագիրը չստորագրելու մեջ, մինչդեռ պաշտոնական Բաքուն պետք է կենտրոնանար երկու`2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսվելու դեպքում պետք է անպայմանորեն արձանագրվի ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հռչակած սկզբունքների հիման վրա: