ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Գիտելիքի օրն ապահովել են Արցախի բնակչության, մասնավորապես երեխաների եւ ուսուցիչների անվտանգությունը:
Ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների տարածքում, ինչպես նաեւ Արցախի Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում անվտանգությունն ապահովելու գործում:
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դիտակետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահներն ապահովում են նաեւ ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը նշել է, որ խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն իրականացնում են նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցումը: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով: