Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 9-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում կստորագրեն երկու երկրների ինտեգրացիային վերաբերող ճանապարհային քարտեզների փաթեթը:
Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն Վորոնեժ կատարած այցի ժամանակ հայտնել է, որ «այդ բոլոր ճանապարհային քարտեզները եւ ինտեգրացիոն գործընթացների խորացման ընդհանուր քարտեզը» կստորագրվեն Միութենական կառավարության նիստում։
Դիվանագետն ընդգծել է, որ այս պահին կա ընդամենը մեկ չհամաձայնեցված փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները պետք է ավարտվեն նախագահների հանդիպումից երկու օր առաջ`սեպտեմբերի 7-ին։