Կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների եւ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մասին 2020-ի սեպտեմբերի 11-ի կառավարության որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մասնավորապես փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետեւ երկիր մուտք գործող մինչեւ վեց տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի: Նախկինում պահանջը հանվել էր մինչեւ 1 տարեկան երեխաների համար:
Որոշումն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից: