Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն: Զոհերի ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից փրկարար ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1654 հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյուններ: