Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ պաշտոնական Լոնդոնը 500 հազար ֆունտ է փոխանցել որպես օգնություն ԼՂ վերջին զինված հակամարտության գոտում տարածքներն ականազերծելու համար։
Մեծ Բրիտանիայի՝ ՄԱԿ–ի զարգացման ծրագրին փոխանցած միջոցները կնպաստեն ականազերծման եւ ականների հայտնաբերման մասնագետների ուսուցման գործին։
Եվրոպայի եւ Ամերիկայի գործերով Մեծ Բրիտանիայի պետական նախարար Ուենդի Մորթոնը նշել է, որ բրիտանական նվիրաբերությունը կուղղվի ՄԱԿ-ի փորձն օգտագործելուն եւ քաղաքացիական բնակչության համար ուսուցման ու ականազերծման հարցում տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով վտանգի նվազեցմանը։
Պաշտոնական Լոնդոնը միաժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ստորագրել Օտտավայի կոնվենցիան, որով արգելվում է ականների կիրառումն ամբողջ աշխարհում։