ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ մինչ օրս իրականացվել է 293955 պատվաստում:
Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում պատվաստումների քանակն արդեն գերազանցում է 6000-ը։
Ավանեսյանը չի մանրամասնել՝ պատվաստվածներից քանիսն է Հայաստանի քաղաքացի, եւ քանիսն է պատվաստվել երկրորդ չափաքանակով։
Ըստ առողջապահության նախարարի՝ վերջին շաբաթներին պատվաստումների նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Նա հավելել, է որ եթե մարտին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, այժմ արդեն հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը պատվաստումը դիտարկում է որպես շատ կարեւոր գործիք:
Նշենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 636 մարդ: Ընդհանուր առմամբ վարակվել է 243386 մարդ: