ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտ քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 1500 բնակչի:
Երկու շաբաթվա ընթացքում խաղաղապահներն ավելի քան 30 ուղեւորության ընթացքում ԼՂ բնակիչներին ապահովել են շուրջ 200 տոննա խմելու ջրով՝ դրա համար օգտագործելով յուրաքանչյուրը մոտ 5 խորանարդ մետր ծավալով 2 ջրատար:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ մինչեւ ջրային կայանի վերանորոգման ու վերականգնողական աշխատանքների ավարտը եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքներում ու շրջաններում խողովակաշարի կառուցումը խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին կապահովեն խմելու ջրով: