Սպիտակ տան՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գծով կոորդինատոր Ջեֆ Զինթսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են 3 միլիարդ դոլարի կապիտալ ներդնումներ անել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրման համար:
Զինթսը նշել է, որ այդ դրամական միջոցները կհատկացնեն արդեն առաջիկա շաբաթներին: Գումարը կփոխանցվի պատվաստանյութերի արտադրման համար անհրաժեշտ զանազան բաղադրիչներ թողարկող ընկերություններին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր կորոնավիրուսի եւ ապագա վիրուսների դեմ պայքարի համար ՄԱԿ-ի գխլավոր ասամբլեայի շրջանակում հեռավար գագաթնաժողով կազմակերպելու մտադրության մասին:
Ըստ Սպիտակ տան առաջնորդի՝ համավարակի պայմաններում Միացյալ Նահանգները «չպատվաստվածների» վիճակում են, քանի որ դեռեւս 85 միլիոն ամերիկացի չի պատվաստվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ: