Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ 01:00-02:15-ն ընկած ժամանակահատվածում, հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը եւ պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար: