Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից եւ Հունգարիայից 30 լրագրողներ Թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպության՝ 2009-ի հոկտեմբերին Նախիջեւանում ստեղծված թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կազմակերպած մեդիաշրջագայության շրջանակում այցելել են Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններ եւ Շուշի քաղաք։
Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 30-ին Բաքվում։ Լրագրողները հանդիպում են ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հետ։
Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գիսմաթ Գոզալովը հայտնել է, որ շրջագայությունը կազմակերպվել է այս տարվա ապրիլին Բաքվում անցկացված Թյուրքական խորհրդի տեղեկատվության եւ մեդիայի հարցերով պատասխանատու նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հավաքի ժամանակ ձեւավորված գործողության ծրագրի համաձայն։