Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2021-ի մարտի 15-ից սկսած երկրում ՔՈՎԻԴ-19-ի դեմ ընդհանուր հաշվով կատարվել է 1 միլիոն 210 հազար 746 պատվաստում:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ առաջին չափաքանակով պատվաստվել է 802 083, կրկնակի չափաքանակով՝ 393 420 մարդ: Առաջին չափաքանակով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 28,1 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 14,3 տոկոսը: Ըստ Վրաստանի կառավարության ծրագրի` մինչեւ տարվա վերջ երկրում պետք է պատվաստվի չափահաս բնակչության առնվազն 60 տոկոսը:
Պատվաստումները Վրաստանում արվում են Pfizer, Sinopharm, Sinovac եւ AstraZeneca պատվաստանյութերով: Oգոստոսի 27-ից մինչեւ նոր խմբաքանակի ընդունումը դադարեցվել է «Սինոֆարմ»-ի առաջին չափաքանակով պատվաստվել ցանկացողների գրանցումը: Երկրորդ չափաքանակով պատվաստումը շարունակվում է:
Համաճարակային բարդ իրավիճակը պահպանվում է
Սեպտեմբերի 3-ի ժամը 11-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 559 հազար 943 դեպք:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 506 հազար 486 մարդ: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8,34%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.72%, վերջին 7 օրվանը՝ 8,98%։ Կորոնավիրուսը Վրաստանում ընդհանուր առմամբ խլել է 7649 մարդու կյանք: