ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին։
«Սահմանազատման եւ սահմանագծման որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի, եւ հնարավորություն կստեղծվի այդ աշխատանքները հնարավորինս արագ սկսելու, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը նույնպես հնարավորինս արագ լուծենք»,– շեշտել է Գրիգորյանը: