Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Աֆղանստանի նոր ձեւավորված կառավարության ղեկավարումը կստանձնի «Թալիբան» շարժման համահիմնադիր, «Թալիբան»-ի՝ Քաթարում գործող քաղաքական գրասենյակը վերջին տարիներին ղեկավարած Մոլլա Բարադարը:
Նրանից բացի՝ Աֆղանստանի նոր կառավարության կազմում առանցքային դերակատարություն են ստանձնելու շարժման մեկ այլ համահիմնադրի՝ Մոլլա Օմարի որդին՝ Մոլլա Մոհամադ Յաղուբը, ինչպես նաեւ շարժման առանցքային անդամներից Շեր Մոհամեդ Ստանիկզայը։
«Թալիբան»-ի գերագույն հոգեւոր առաջնորդ Հայբաթուլա Ախունդզադան էլ կկենտրոնանա կրոնական խնդիրների եւ երկրի կառավարումն իսլամի նորմերին համապատասխանեցնելու վրա։
Վերոնշյալ բոլոր գործիչները, որոնք կառավարության կազմի հրապարակումից առաջ վերջին պատրաստություններն են տեսնում, արդեն Քաբուլում են: