Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել եւ տարհանել է եւս 1 հայ զինծառայողի աճյուն:
Զոհվածի ինքնությունը կհաստատվի Հայաստանում դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարար ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք: