Քաբուլում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «Թալիբան» շարժման համար դժվար է լինելու բնակչության առջեւ կատարել սոցիալական պարտավորությունները, քանի որ ֆինանսական միջոցները նվազել են: Ազգային արժույթը արժեզրկվել է, գներն օրեցօր բարձրանում են։ Ըստ դեսպանի՝ երկրում որոշ ապրանքներ արդեն իսկ անհետացել են, օրինակ՝ շաքարավազը։
«Աֆղանստանի առաջնային խնդիրը տնտեսական է: Ղանիի կառավարության օրոք երկրի բյուջեն երեք քառորդով կազմվել է արեւմտյան նվիրատվություններից: Այժմ դրանք չկան: Աֆղանստանի ակտիվները սառեցված են, ոսկու եւ արժույթի պահուստները, որոնք պահվում էին ամերիկյան բանկերում, սառեցված են»,- շեշտել է Աֆղանստանում ՌԴ դեսպանը: