ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի եւ ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը:
Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուսական խաղաղապահների հսկողության ներքո վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ են իրականացրել: