Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թեւում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից այսօր հայտնաբերել եւ Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո`անցած 10 ամսում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնումների ժամանակ փրկարար ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։