Բելառուսցի հերթական մարզիկը՝ Օլգա Սաֆրոնովան, Բելառուսի իշխանություններին սուր քննադատության ենթարկելու համար Լեհաստանում ապրելու իրավունք տվող մարդասիրական վիզա է ստացել:
Սաֆրոնովան հետեւել էր անցյալ ամիս Լեհաստան փախած մեկ այլ բելառուսցի մարզուհու՝ 24-ամյա վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայայի օրինակին։
Բելառուսի մարզչական շտաբը որոշել էր փոխանցումավազքում ներգրավել Տիմանովսկայային: Վերջինս սոցիալական ցանցերում քննադատել է այդ որոշումը՝ հիշեցնելով, որ փոխանցումավազքն իր պրոֆիլը չէ: Դրանից հետո բելառուսական թիմի ղեկավարությունը որոշել է զրկել նրան մասնակցությունից «անկայուն հոգեվիճակի պատճառով» եւ փորձել բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ: