Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` անցած 10 ամսում, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։