Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ Լաչինի շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները: Գլխավոր նպատակը, ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության, «ռազմական գործողությունների ժամանակ համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաեւ հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման եւ ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը»։
Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ ադրբեջանցի եւ թուրք զինվորականների մասնակցությամբ ընթացող զորավարժությունների ընթացքում ուշադրություն է դարձվելու «բարդ ռելիեֆում ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու զինծառայողների հմտությունների ավելացմանը»։