ՀԱՊԿ-ը եռօրյա զորավարժություններ է սկսել Ղրղըզստանում՝ աֆղանստանյան նոր իրավիճակին պատրաստվելու եւ արձագանքելու համար։ Վարժանքներին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի զինծառայողները։ Նախատեսվում էր, որ կմասնակցեն նաեւ Տաջիկստանի ներկայացուցիչները, սակայն Դուշանբեն վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից։
Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները արտահերթ նիստ են անցկացրել Աֆղանստանի հարցով եւ պայմանավորվել համաձայնեցնել դիրքորոշումներն ու սեպտեմբերին արտգործնախարարների մակարդակով միասնական հայտարարություն տարածել։