Թուրքիայի կառավարությանն առընթեր Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի ստանդարտներին համապատասխանող թուրքական հակաօդային համակարգեր արտադրել:
Նա ընդգծել է, որ «S-400»-ներին համապատասխանող թուրքական տեղական ՀՕՊ համակարգերի ստեղծման համար կպահանջվի 5 տարի՝ նշելով, որ ՀՕՊ համակարգերի մշակումը եւ նախագծի իրականացումն աստիճանաբար ընթացող գործընթաց է:
Դեմիրը նշել է նաեւ, որ այժմ աշխատում են հեռահար խոցման հրթիռների, «Atmaca»-ի ցամաք-ցամաք հրթիռների վրա: «Տարբեր նախագծեր ենք մշակում, դրանց որոշ մասն արդեն գրանցված է անվտանգության ուժերի հավեկշռում»,- շեշտել է թուրք պաշտոնյան։