«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, եւ շարժումը երկրում կայունություն հաստատելու հույս ունի: Նա ընդգծել է, թե ցանկացած մարդ, որը կհանդգնի ձեռքը զենք վերցնել, կհամարվի ժողովրդի եւ երկր թշանամի:
Ըստ Sky News-ի՝ Մուջահիդը հայտարարել է, թե Փանջշեր նահանգի գրավման գործողության ժամանակ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել: Նա նշել է, որ դիմադրության ուժերը հրաժարվել են բանակցել «Թալիբան»-ի հետ:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ նահանգում շուտով կվերականգնվի էներգամատակարարումն ու կմիացվի հեռախոսային կապը: