Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԵՄ անդամ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Ավստրիան եւ Սլովակիան որոշել են ներգաղթյալների հարցում կոշտ դիրքորոշում որդեգրել։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ աֆղանստանցի ներգաղթյալները պետք է մնան Աֆղանստանում կամ հարեւան երկրներում եւ նրանց համար Եվրամիությում տեղ չկա։
ԵՄ-ն մտահոգված է, որ Եվրոպայում տեղի ունեցած 2015-ի միգրացիոն ճգնաժամը կարող է կրկնվել, երբ Մերձավոր Արեւելքից պատերազմից եւ չքավորությունից փախած ավելի քան 1 միլիոն մարդ ներխուժեց Եվրամիության երկրներ:
Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը նշել է, որ իր երկիրն օգնության նպատակով Աֆղանստանի հարակից երկրներում գտնվող աֆղանստանցիներին ավելի քան 21 միլիոն դոլար կհատկացնի: «Պարզապես մենք դեմ ենք անօրինական ներգաղթին եւ պայքարելու ենք թրաֆիքինգի դեմ»,- ընդգծել է Կուրցը։