Աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը սեպտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 221 միլիոն 936 հազար 662:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 միլիոն 586 հազար 188 մարդ:
Կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների շարքում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը դեռեւս Միացյալ Նահանգներն է, որտեղ գրանցվել է 40 միլիոն 280 հազար 94 վարակման դեպք: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ 33 միլիոն 96 հազար 718 մարդ է վարակվել: Երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ գրանցվել է 20 միլիոն 914 հազար 237 վարակման դեպք:
Կորոնավիրուսն ԱՄՆ-ում ավելի քան 650000, Բրազիլիայում՝ 584108 եւ Հնդկաստանում՝ 441441 մարդու կյանք է խլել:
Աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում մասնագիտացած Worldometer պորտալի տվյալներով՝ մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 590,1: