ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Իրանում պղնձի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող Babak copper ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորությամբ։ Babak copper-ը Իրանում հանքարդյունաբերությամբ զբաղվող հայտնի եւ ամենամեծ ընկերություններից մեկն է։
Ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզան նշել է, որ հանդիպման նպատակը իրենց ընկերության ներուժը ներկայացնելն ու հայկական կողմի հետ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները քննարկելն է։
Babak copper ընկերության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել Իրանում ընկերության գործունեության, ընկերության արտադրական հզորությունների եւ պղնձի արտադրության մեջ իրենց կողմից կիրառվող կենսալուծազատման (hin tank leaching) տեխնոլոգիայի մասին։ Նշվել է, որ Իրանում ընկերությունն ավելի քան 400 միլիոն եվրոյի ներդրում է կատարել, քննարկվել է Հայաստանում ներդրումների հնարավորության հարցը։