ԱՄՆ գլխավորությամբ «Իսլմական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ստեղծված կոալցիան ռազմական օգնություն է տրամադրել Հյուսիսային Իրաքի քրդական 120-հազարանոց զինուժին՝ փեշմերգեին:
Քրդական աղբյուրները նշել են, որ մոտ 150 տարբեր տեսակի մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է ուղարկվել փեշմերգեին: Ավտոշարասյան մեջ ընգրկված են եղել բեռնատարներ, 50 միավոր «Hummer» տիպի ամենագնացներ, ինչպես նաեւ այլ տեսակի փոխադրամիջոցներ:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ օգնությունը հանձնվել է Էրբիլում կազմակերպված արարողության ժամանակ, որին ներկա են եղել փեշմերգեի եւ կոալիցիոն ուժերի բարձրաստիճան զինվորականներ:
Նշենք, որ Իրաքի սահմանադրությամբ Քուրդիստանին թույլատրված է ունենալ սեփական զինված ուժերը: Փեշմերգեն (քրդ.՝«մահի երեսին նայողներ») տարածաշրջանի ամենամարտունակ զորամիավորումներից մեկի համարումն ունի: