ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ ամերիկացի Ուեսլի Սոնի հետ, իսկ 5-րդ տուրի պարտիայում սպիտակներով պարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին:
Վեց տուրից հետո Արոնյանը վաստակել է 2,5 միավոր եւ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է ամերիկացի Լեյնիեր Պերես Դոմինգեսը: Գարի Կասպարովը 3,5 միավորով 3-4-րդ տեղերում է:
Այսօր վերջին երեք` 7-9-րդ տուրերի հանդիպումներում Լեւոն Արոնյանը նախ կհանդիպի Շախրիյար Մամեդյարովի, ապա ամերիկացի Սեմ Շենքլանդի եւ առաջատար Լեյնիեր Պերես Դոմինգեսի հետ: