Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալներով՝ Թուրքիայում այս տարվա հուլիսին գործազրկությունը հասել է 12 %-ի: Լայն ընդգրկմամբ գործազրկության մակարդակը նույնպես բարձրացել է՝ դառնալով 23,6 %:
Ըստ այդմ՝ Թուրքիայում 15 տարեկան եւ դրանից բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում գործազուրկների թիվը հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 506 հազարով եւ դարձել 3 միլիոն 902 հազար։
Վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ հուլիսին աշխատուժը հունիսի համեմատ աճել է 631 հազարով եւ հասել 32 միլիոն 632 հազարի։ Երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմել է 23,1 %։
Թուրքիայում հունիսին գործազրկությունը եղել է 10,6 %, իսկ լայն ընդգրկմամբ գործազրկությունը՝ 22,4 %։