13 ամիս կառավարություն չունենալուց հետո այսօր Լիբանանում կազմվել է կառավարություն, տեղեկանում ենք արաբական լրատվամիջոցներից: 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունից հետո այն ժամանակվա վարչապետ Հասան Դիաբի կառավարությունը հրաժարական էր ներկայացրել, որից հետո քաղաքական անհամաձայնության պատճառով երկրում դժվարացել էր կառավարության կազմումը: Կառավարության բացակայությունը խորացրել էր տնտեսական ճգնաժամն ու մրցակից քաղաքական ուժերի միջեւ հակասությունը:
Այսօր կազմված կառավարության կաբինետը 24 անդամ ունի, վարչապետն է լիբանանցի միլիարդատեր Նաժիբ Միքաթին, որը երկու անգամ նախկինում կրկին վարչապետ է եղել: Նոր կառավարությունում, ըստ երկրի փոքրամասնությունների համար սահմանված օրենքների, մեկ աթոռ տրվել է հայ համայնքին: ՀՅԴ անդամ Ջորջ Բուչիքյանին վստահվել է Լիբանանի արդյունաբերության նախարարի պաշտոնը: Կառավարության կազմումը Լիբանանում իրադարձություն է համարվում, երկրում հույսեր է արթնացել՝ խիստ արժեզրկված ազգային դրամը վերարժեւորելու եւ տնտեսական ճգնաժամից ուղիներ գտնելու առումով:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։